Միջազգային 

Եգիպտոսի ՌՕՈՒ-ն հարված է հասցրել Լիբիայում «Իսլամական պետության» դիրքերին

analitik.am

Եգիպտոսի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին։ Այս մասն գրում է Reuters-ը։


Ավելի վաղ ԻՊ գրոհայինները համացանցում տեղադրել էին գերեվարված ղպտիների (Եգիպտոսի քրիստոնյաներ) հանդեպ իրականացրած վրեժխնդրության տեսանյութը։ Սեւազգեստ գրոհայինները ծովափին գլխատել էին իրենց զոհերին։ Բացի այդ, գրոհայիններից մեկը հայտարարել էր, որ «Իսլամական պետությունը» սկսում է ակտիվ գործողություններ մշակել Լիբիայում, գրում է Gazeta-ն։

Նույն շարքից