Տնտեսություն 

ԱՄՆ դոլարի փոխարժեքը շարունակում է նվազել

ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ սեպտեմբերի 5-ին կազմել է 409.66 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.49 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.71 դրամ (նվազել է 8.43 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 668.48 դրամ (նվազել է 6.59 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 11.09 դրամ (նվազել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 253.01 դրամ, ոսկին՝ 16,746.77 դրամ, պլատինը՝ 18,518.25 դրամ:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում սեպտեմբերի 5-ին արտարժույթի առքուվաճառք չի կատարվել։

Նույն շարքից