Միջազգային 

ԵՄ-ն ընդլայնել է «սեւ ցուցակը» Ռուսաստանի համար. այնտեղ է նաեւ Կոբզոնը

analitik.am

ԵՄ-ն ընդլայնել է «սեւ ցուցակը» Ռուսաստանի համար, դրանում ներառելով 19 ֆիզիկական եւ 9 իրավաբանական անձանց:

 

«Սեւ ցուցակում» ընդգրկվել են ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, Պետդումայի պատգամավոր Իոսիֆ Կոբզոնը, Պետդումայի պատգամավոր, կոմկուսի Մոսկվայի մասնաճյուղի ղեկավար Վալերի Ռաշկինը եւ եւս երկու ռուսաստանցիներ:

 

Նրանց կարգելվի մուտք գործել ԵՄ տարածք: Բացի այդ կսառեցվեն այդ անձանց հաշիվները եվրոպական բանկերում, եթե այդպիսին հայտնաբերվեն:

 

Նոր ցանկը հրապարակվել է ԵՄ պաշտոնական ամսագրում եւ այդ պահից ուժի մեջ են մտել սահմանափակումները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

 

Այսպիսով, ԵՄ «սեւ ցուցակում» այս պահին ընդգրկված է Ռուսաստանի եւ Ուկրաինայի 151 քաղաքացի, ներառյալ ՌԴ ղեկավարության եւ ուժային կառույցների ներկայացուցիչներ, ռուսաստանցի պատգամավորներ ու գործարարներ, Ղրիմի տեղական իշխանության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ Ուկրաինայի մի շարք քաղաքացիներ, այդ թվում ինքնահռչակ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի առաջնորդներ ու քաղաքական գործիչներ:

Պատժամիջոցների ենթարկված ընկերությունների թիվը հասել է 37-ի:

Նույն շարքից