Միջազգային 

Աշխատելու նպատակով ՌԴ ժամանող օտարերկրացիների թիվը կրճատվել է 8 տոկոսով

Աշխատելու նպատակով ՌԴ ժամանող օտարերկրացիների թիվը կրճատվել է 8 տոկոսով: Նրանք նաև սկսել են ավելի քիչ գումար փոխանցել հայրենիք, երկուշաբթի օրը հայտնել է Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկին, գրում է ria.ru-ն:

 

Ռուսաստանի բանկի տվյալներով՝ ներգաղթյալների դրամական փոխանցումները ռուբլու թուլացման հետևանքով 2014 թվականի երկրորդ կեսին կրճատվել է 11 տոկոսով, նշել է միգրացիոն ծառայության ղեկավարը:

 

«Մեկ երրորդով ավելացել է օրինական աշխատող քաղաքացիների թիվը և 11 տոկոսով կրճատվել է նրանց թիվը, ովքեր ժամանակին չեն դիմել Դաշնային միգրացիոն ծառայություն»,- ասել է Ռոմոդանովսկին՝ հստակեցնելով, որ նա թվերը նշել է՝ առանց Ուկրաինայի քաղաքացիներին հաշվի առնելու:

Նույն շարքից