Ուկրաինայի նախագահին կից բարեփոխումների միջազգային խորհրդի ղեկավարի պաշտոնում Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի նշանակումը երկու երկրների միջեւ սկանդալի ծագման պատճառ է դարձել:
Ինչպես հաղորդում է «Գրուզիա Online» լրատվական գործակալությունը, Վրաստանում Ուկրաինայի դեսպան Վասիլ Ցիբենկոն կանչվել է Վրաստանի ԱԳՆ` այդ նշանակման հետ կապված բացատրություններ տալու:
Հաստատելով այդ լուրը` Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Ուկրաինայում Վրաստանի դեսպան Միխայիլ Ուկլեբան մտադիր է այդ երկրում Սաակաշվիլիին բարձր պաշտոնի նշանակվելու հետ կապված բացատրություններ ստանալ Ուկրաինայի համապատասխան գերատեսչություններում: