ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը կարճ ժամանակ անց կայցելի Բաքու, որտեղ բանակցություններ կվարի այդ երկրի քաղաքական ղեկավարության հետ:
Այս մասին հայտնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Այցի մանրամասները չեն հաղորդվում: «Թուրան»-ը ենթադրում է, որ ամենայն հավանականությամբ, ուշադրության կենտրոնում կլինեն երկկողմանի հարաբերությունների վիճակը, որոնք անշեղորեն վատանում են: Մասնավորապես, Վաշինգտոնում գնալով ավելի համառորեն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ մտցնելու կոչեր են հնչում մարդու իրավունքների եւ ժողովրդավարական նորմերի խախտումների համար, իսկ Բաքվում էլ հայտարարում են Ադրբեջանում գունավոր հեղափոխություն իրագործելու եւ իրադրությունն ապակայունացնելու ԱՄՆ-ի ծրագրերի մասին: