Միջազգային 

Ուկրաինայում հրադադարի համաձայնությունն, ընդհանուր առմամբ, պահպանվում Է. Եվրամիություն

Եվրամիությունը նշում Է, որ Ուկրաինայում, ընդհանուր առմամբ, հրադադարի համաձայնությունը պահպանվում Է, չնայած մի շարք միջադեպերին: Այդ մասին  փետրվարի 16-ին հայտարարել Է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:


«Մենք ուշադիր հետեւում ենք Մինսկի համաձայնությունների կատարմանը: Տեղում դիտորդների եւ մի շարք այլ աղբյուրների տվյալների համաձայն՝ հրադադարի ռեժիմն, ընդհանուր առմամբ, պահպանվում Է, չնայած մի քանի միջադեպերին: Մենք ցանկանում ենք ընդգծել Է, որ անհրաժեշտ Է ամբողջությամբ կատարել հրադադարի ռեժիմը: Կարեւոր Է, որ հրաձգությունը դադարեցվի»,-ասել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նույն շարքից