Միջազգային 

Ուկրաինայում կոնֆլիկտի ընթացքում զոհվել է 5,6 հազար մարդ. ՄԱԿ

Ուկրաինայի կոնֆլիկտի ընթացքում զոհվածների թիվն աճել է մինչև 5,6 հազար մարդ, հաղորդում է ria.ru-ն՝ վկայակոչելով ՄԱԿ-ի՝ մարդասիրական հարցերի համակարգման բաժնի զեկույցը:

Ավելի վաղ՝ դեկտեմբերին ՄԱԿ-ը հայտնում էր 4707 զոհերի մասին:

Ուկրաինայում իրավիճակի կարգավորման հարցով կոնտակտային խումբը Մինսկի համաձայնությունների իրականացման հարցով միջոցառումների համալիր փաթեթի մասին փաստաթուղթ էր ստորագրել, որը ենթադրում էր փետրվարի 15-ից Դոնբասում կրակի դադարեցում և անվտանգության գոտու ստեղծում:

Նույն շարքից