Միջազգային 

ՄԱԿ-ի քարտուղարը մտահոգված է Դեբալցեւոյի իրավիճակով

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունն ողջունել է Դոնբասում կրակի դադարեցման ռեժիմի հաստատումն՝ միաժամանակ իր մտահոգությունը հայտնելով Դեբալցեւոյի շրջանում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:

 

Նրա խոսքերով, հրադադարը հիմնականում պահպանվում է, ինչը նպաստում է խաղաղ ու բնականոն կյանքի վերականգմանն ու հակամարտության խաղաղ կարգավորմանը:

 

Հիշեցնենք, որ Դեբալցեւոյում հակամարտող  կողմերը շարունակում են միմյանց մեղադրել հրադադարի խախտման մեջ:

 

Դոնեցկի աշխարհազորայինները հայտնել են, որ վերջին երկու օրվա ընթացքում ուկրաինական ուժայինները հրադադարը խախտել են շուրջ 27 անգամ՝ հրետակոծելով Դոկուչաեւսկ, Գորլովկա բնակավայրերն ու Դոնեցկի ծայրամասերը:

 

Իր հերթին, ուկրաինական հրամանատարությունը մեղադրում է աշխարհազորայիններին, հայտնելով, որ հրադադարը չի պահպանվում Դեբալցեւոյի տարածքում, որտեղ աշխարհազորայինները հրետակոծել են Լոմովատկա ու Շախտյորսկ բնակավայրերը, իսկ Դեբալցեւոյում հրետակոծության հետեւանքով ավերվել է քաղաքային ոստիկանության բաժանմունքը:

 

 

Նույն շարքից