Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինական հեղաշրջումը կազմակերպել են ԱՄՆ-ը ու ՆԱՏՕ-ն: Նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ դեմոկրատ- կոնգրեսմեն Փոլ Ռոնը, նշելով, որ 2014թ-ին Կոնգրեսի կողմից ընդունված Ուկրաինային օժանդակելու նախագիծը ապսուրդ է:
«Ամերիկյան կոնգրեսը պատերազմ է հայտարարել Ռուսաստանին: Նեկայացուցիչների պալատն ընդունել է իր պատմության ամենաանհաջող օրինագիծն, ինչը պատերազմի պրոպագանդայի 16 էջանոց փաստաթուղթ է»,-ասել է նա:
Միաժամանակ, նրա կարծիքով Դոնբասում ընթանում է քաղաքացիական պատերազմ՝ ավելացնելով, որ ոչ թե Ռուսաստանի, այլ իրական փաստերի կողմնակիցն է, իսկ Ուկրաինայում հեղաշրջումն իրականացրել են ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը:
Վերջում նա շեշտել է, որ անհրաժեշտ է Ուկրաինայից դուրս բերել բոլոր օտարերկրացիներին ու չխառնվել երկրի ներքին գործերին:
«Իսկ ինչ վերաբերվում է Ուկրաինայի ինքնիշխանությանն, ապա այն խախտվել է ոչ թե Ռուսաստանի, այլ ԱՄՆ կողմից: Ամերիկացիներն են մասնակցել լեգիտիմ նախագահի տապալման գործընթացը, իսկ Վիկտորիա Նուլանդը պարծեցել է, որ Ուկրաինայում Յանուկովիչի վարչախմբի տապալման համար պետքարտուղարությունը ծախսել է 5 միլիարդ դոլար»-եզրափակել է կոնգրեսմենը: