Միջազգային 

Պորոշենկոյի կինը սարսափից լքել է Կիեւը

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի կինը չարթերային թռիչքով լքել է Ուկրաինայի տարածքը:

 

Ուկրաինայի ուժային նախարարություններում տիրում է խուճապ, հրավիրվել է արտակարգ խորհրդակցություն, որում քննարկվել են նոր մայդանը բացառելու հնարավորությունները:

 

Տվյալների համաձայն, նոր մայդանի մասնակիցներին մեկուսացնելու նպատակով Պորոշենկոն խոստացել է 400 գրիվնա, որոնք ոչ միայն պետք է ցրեն ցուցարարներին, այլ նաեւ իրականացնեն պատժիչ գործողություններրում նոր մասնակիցների հավաքագրումը:

Նոր մայդանի ջախջախման նպատակով նախատեսվում է երեքշաբթի օրը հավաքագրել ջոկատներ: Իսկ ինչ վերաբերվում է Պորոշենկոյի կնոջն, ապա վերջինս իր երեխաների հետ արտակարգ չվերթով արդեն լքել է Կիեւը:

 

Պորոշենկոյի իրականացրած քայլերից հետո նոր մայդանի ձեւավորմը միանգամայն բնական պրոցես է. Դեբալցեւյան շրջապատումն, ինչի արդյունքով մահացել են հազարավոր զինվորներ լցրել է համբերության բաժակը:

Բացի այդ, ուկրաինական ազգայնականները՝ Յարոշի գլխավորությամբ, նոր անակընկալ են պատրաստում Պորոշենկոյի համար, իսկ արեւմտյան տերերը այդքան էլ գոհ չեն Պորոշենկոյի գործողություններից:

 

 

Նույն շարքից