Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը «Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանին արտահանձնելու հարցով միջնորդագիր ներկայացնելու համար»։ Այս մասին ասված է երեքշաբթի հանրապետության Գլխավոր դատախազության պաշտոնական կայքում տարածած հայտարարության մեջ։
«Հաշվի առնելով, որ Միխայիլ Սահակաշվիլիին Վրաստանում մեղադրանք է ներկայացվել եւ նրա հանդեպ երկրի ներսում ներպետական հետախուզություն է հայտարարվել՝ Գլխավոր դատախազությունը դիմում է Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը Ուկրաինայում Սահակաշվիլիին ձերբակալելու եւ նրան արտահանձնելու միջնորդությամբ»,- ասված է հայտարարությունում։
«Չնայած արտահանձնման ոլորտում երկու երկրների միջեւ գործող համաձայնագրին՝ ուկրաինական կողմը չի համագործակցի Վրաստանի հետ Միխայիլ Սահակաշվիլիի արտահանձնման հարցով եւ հրաժարվում է արտահանձնել նրան Վրաստանին»,- ասված է փաստաթղթում։