Միջազգային 

Եգիպտոսը կոչ է արել ՄԱԿ-ին Լիբիա ներխուժելու օրինագիծ ընդունել

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆատահը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին կոչ է արել Լիբիա ներխուժելու համապատասխան օրինագիծ ընդունել, նշելով, որ Լիբիայում ահաբեկչական սպառնալիքի պայմաններում անհրաժեշտ է անհապաղ հակազդող միջոցառումներ իրագործել:

 

2011թ.-ից, Մուամար Քադաֆիի սպանությունից ու երկրում իրականացված հեղաշրջումից հետո, Լիբիայում սկսվել է քաղաքական ու տնտեսական ճգնաժամ: Երկրի քաղաքական արենայում ներկայուս իշխում են զինվորականության կողմից հովանավորվող լիբերալ ուժերն ու նրանց իսլամական արմատական հակառակորդներն:

 

Բացի այդ, Լիբիայում իր գործունեությունն է ծավալում ԻՊ խմբավորման մասնաճյուղը, որը նախօրեին իրականացրել է 21 եգիպտացի ղպտիղների մահապատիժն:Դրանից անմիջապես հետո Եգիպտոսի իշխանությունները հայտարարել են, որ չեն պատրաստվում դիտողի կարգավիճակում մնալ:

Եգիպտոսի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները նախօրեին ռմբակոծության են ենթարկել իսլամականների հենակետերը:

Նույն շարքից