Միջազգային 

Միացյալ նահանգներն ու Կուբան նոր բանակցություններ կվարեն

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչները հաջորդ շաբաթ Վաշինգտոնում նոր բանակցություններ կվարեն Կուբայի պատվիրակության հետ:

Այդ մասին հայտնել են ԱՄՆ սենատորներից կազմված պատվիրակության ներկայացուցիչները, նշելով որ բանակցություններն ուղղված են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը:

 

Սենատորները հույս են հայտնել, որ երկխոսությունը հաջող ելք կունենա ու ճանապարհ կհարթի երկու երկրների միջեւ բարեդրացիական հարաբերությունների հաստատմանը:

 

Հիշեցնենք, որ 2014թ.-ին ԱՄՆ ու Կուբայի նախագահներ Բարաք Օբաման ու Ռաուլ Կաստրոն հայտարարել էին երկկողմ հարաբերությունների կարգավորման ու Կուբայի տնտեսական շրջափակման վերացման հեռանկարների մասին:

 

Կողմերի միջեւ առաջին պաշտոնական բանակցությունները տեղի էին ունեցել 2015թ.-ի հունվարին Հավանայում, որտեղ որոշում էր կայացվել հաստատել դիվանագիտական ներկայացուցչություններ ու քննարկվել էին մի շարք խնդիրներ: Նախորդ շաբաթ ԱՄՆ կոնգրեսին էր ներկայացվել Կուբայի առեւտրական էմբարգոն չեղյալ հայտարարելու մասին օրինագիծը:

 

 

Նույն շարքից