Միջազգային 

The Guardian. Անհրաժեշտ է հրաժարվել Պուտինի դեմ կիրառվող ճնշումներից

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, անհրաժեշտություն չկա սրել ճնշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, քանի որ կարող է ավելի վատ լինել:

Այդ մասին բրիտանական The Guardian պարբերականին տրված հարցազրույցում հայտնել է բրիտանական հետախուզության նախկին ղեկավար Ջոն Սաուերսը, նշելով, որ Ռուսաստանի հետ հարբերություններում անհրաժեշտ է նոր մոտեցում:

 

«Որքան էլ անհաճելի է, Արեւմուտքը ստիպված է ապրել Պուտինի հետ, ուստի նրան հրահրելու դեպքում, Եվրոպան կհայտնվի առավել խորը ճգնաժամում: Ուկրաինական հակամարտությունը առավել խորքային է, իսկ Ռուսաստան-Եվրոպա հարաբերություններից  է պայմանավորված Եվրոպայի անվտանգությունն ու արժեքները,-:

 

Նրա խոսքերով Ռուսաստանը մերժել է արեւմտյան արժեքները, ուստի անհրաժեշտ է տեսնել այն, ինչ գոյություն ունի իրականում:

 

«Մենք գործ ունենք այն Ռուսաստանի հետ, ինչպիսին այն գոյություն ունի, այլ ոչ թե՝ ինչպես մենք կցանկանայինք տեսնել: Կարելի է կիրառել նոր պատժամիջոցներ, բայց նման պարագայում ինչպե՞ս իրեն կդրսեւորի Պուտինը: Արդյունքում՝ կունենանք ուկրաինական սառեցված հակամարտությունն, ինչը նոր զրկանքների կհասցնի ժողովրդին: Քանի դեռ Պուտինը կտեսնի Ռուսաստանի անվտանգությանը սպառնացող վտանգը, ապա նա կձեռնարկի կանխարգելիչ քայլեր ու կշարունակի իր քաղաքականությունը, ուստի ներկայումս մենք ունենք այն, ինչ ունենք ու պետք է իրողությանն ավելի սթափ նայենք»,-ընդգծել է Սաուերսը:

 

 

 

Նույն շարքից