Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դոնբասի աշխարհազորայիններն ու Ռուսաստանը պետք է դադարեցնեն կրակը հակամարտության գոտում:
Այդ մասին ասվում է ԱՄՆ պետքարտուղարության հատուկ ուղերձում, նշելով, որ Ռուսաստանի կողմից օժանդակվող անջատողականների գործողությունները սպառնում են հակամարտության խաղաղ կարգավորմանն ու հրադադարի պահպանմանը:
«Մենք կոչ ենք անում Ռուսաստանին ու անջատողականներին, ահապաղ վերջ դնել հարձակումներին, բանակցել ԵԱՀԿ դիտորդների հետ ու ապահովել կրակի դադարեցման ռեժիմը»,-ասվում է հայտարարությունում:
Միաժամանակ կոչն ուղղված է միայն Ռուսաստանին ու աշխարհազորայիններին, փաստաթղթում ընդհանրապես Կիեւը չի հիշատակվում:
Չնայած այն հանգամանքին, որ հակամարտող կողմերը հրադադարի խախտման մեջ մեղադրում են միմյանց, ԵԱՀԿ դիտորդների գնահատմամբ հրադադարն ընդհանուր առմամբ պահպանվում է, սակայն ընդհարումներ են գրանցվել Դեբալցեւոյի, Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններում:
Ավելի վաղ, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչ Դենիս Պուշլինը հայտնել էր, որ ուկրաինական ուժայինները հրետակոծում են Դոնեցկի օդանավակայանը, իսկ պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը նշել էր, որ Դեբալցեւոյում հարձակման փորձի ընթացքում ուժայինները կորցրել էին 50 զինծառայող: