Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Ֆրանսիայի իշխանությունները պետք է պաշտոնապես ճանաչեն Ղրիմի Ռուսաստանին միանալու իրողությունը:
Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության ղեկավար Մարին Լե Պենը, նշելով, որ Ռուսաստանը Եվրոպայի իրական դաշնակիցն է, իսկ եվրոպական ղեկավարները ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ հակամարտությունում ընդամենը գործիք են:
«Ուկրաինական հակամարտության հենց սկզբից Արեւմուտքը թույլ տվեց մի քանի կոպիտ սխալ, մասնավորապես ուկրաինայի հետ եվրաասոցացման բանակցություններին անհրաժեշտ էր հրավիրել Ռուսաստանին: Ղրիմը պետք է ճանաչվի Ռուսաստանի անբաժանելի մաս, քանի որ նրա վերամիավորումը տեղի ունեցավ Կիեւում հակաօրինական հեղաշրջման պայմաններում, երբ Ղրիմի բնակչությունը չունենալով այլ տարբերակ՝ միավորվեց Ռուսաստանին»,-ասել է Լե Պենը:
Նրա խոսքերով, եվրոպական երկրները զբաղվում են հակառուսական պրոպագանդայով՝ գտնելով, որ ուկրաինական իշխանություններն իրավունք ունեն ոչնչացնել սեփական ժողովրդին:
«Ներկայումս Ռուսաստան-Արեւմուտք հարաբերություններն ավելի սրված են, քան սառը պատերազմի ժամանակ, արեւմտյան լրատվամիջոցները Պուտինին անվանում են դիկտատոր, այն դեպքում, երբ եվրոպական առաջնորդները խոնարհվում են սաուդյան թագավորների առջեւ: Ռուսաստանը հզոր երկիր է, որի հետ Եվրոպան ունի ընդհանուր ստրատեգիական շահեր, ուստի անհրաժեշտ է երկոսություն ծավալել նրա հետ»,-ընդգծել է քաղաքական գործիչը: