Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Եվրոպան Ռուսաստանի հետ հարաբերություններում դրսեւորում է անվճռականություն:
Այդ մասին հայտնել է ԱՄՆ դեմոկրատական կուսակցության նախագահի թեքնածու Հիլարի Քլինթոնը, նշելով, որ Ռուսաստանի նկատմամբ պետք է դրսեւորել կոշտ քաղաքականություն ու արժանի հակահարվա տալ՝ թույլ չտալով վերջինից դիրքերի հզորացմանը նախկին ԽՍՀՄ տարածքում:
Ռուսաստանում հաճախ կարծիքներ են հայտնվում, որ Բարաք Օբամայի իշխանության ընթացքում անհնարին կլինի Ռուսաստան-ԱՄՆ հարաբերությունների կարգավորումը, միաժամանակ, հույս կապելով առաջիկա նախագահական ընտրությունների հետ:
Սակայն իրողություն է, որ ԱՄՆ նախագահի հաջորդ թեքնածուները Ռուսաստանի դեմ տրամադրված են բավականին կոշտ դիրքերից, ուստի հեռանկարներն այքան էլ մխիթարող չեն:
Մասնավորապես Հիլարի Քլինթոնը, ով առաջիկա նախագահական ընտրություններում ունենալով բավականին դրական հնարավորություններ, սկսել է հանդես գալ բացահայտ հակառուսասկան դիրքորոշմամբ:
Նյու-Յորքում Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի հետ հանդիպման ընթացքում միսիս Քլինթոնը հայտարարել է, որ Պուտինին չկասեցնելու ու չխանգարելու պարագայում, վերջինս իր ազդեցությունը կտարածի նախկին ԽՍՀՄ-ի սահմաններում: