Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենի հետ հեռախոսազրույցում ընդգծել է երկրի արևելքում հակամարտության սրումը դադարեցնելու համար անհապաղ գործողությունների անհրաժեշտությունը։
Ինչպես լրատվամիջոցներին հաղորդում է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը, Պորոշենկոն կոչ է արել իրականացնել նախկինում արված հայտարարությունները «Ուկրաինայի պաշտպանունակության ուժեղացման համար հավելյալ միջոցների տրամադրման մասին»։ Խոսքը անհրաժեշտ ռազմական տեխնիկայի մասին է, որի ցուցակը Ուկրաինայի ՊՆ-ն ԱՄՆ-ին է փոխանցել:
Բայդենն իր հերթին նախագահին վստահեցրել է, որ կաջակցեն Ուկրաինային։
ԱՄՆ փոխնախագահն ու Ուկրաինայի նախագահը փաստել են, որ հրադադարի ռեժիմը երկրի արևելքում չի պահպանվում անջատողականների գնդակոծությունների պատճառով։