Միջազգային 

Հալեպում հրթիռակոծվել են քրիստոնյա ու հայաբնակ թաղամասեր. կան զոհեր և վիրավորներ

Ինչպես տեղեկացնում է Perio News-ը,  մինչ սիրիական բանակը նկատելի առաջընթաց է գրանցում Հյուսիսային և արևմտյան արվարձաններում ու քաղաքում, զինված ահաբեկչական խմբավորումները թիրախ են դարձրել քաղաքի խաղաղ բնակչությանը:


Փետրվարի 17-ին՝ առավոտյան ժամերին, զինված ահաբեկչական խմբավորումները հրթիռակոծել են քաղաքի տարբեր շրջանները, մասնավորապես՝ հարվածներ են հասցվել քրիստոնյա ու հայաբնակ Ազիզիե շրջանի «Ֆորեսթա» սրճարանի հարակից տարածքին ու դրա մերձակայքին:


Բացի այդ՝ 5 անգամ հրթիռակոծվել են նաև Հալեպի կենտրոնում գտնվող Պըսթան Գըլափ վաճառախանութների շրջանը:


Նշված շրջանում խանութների մեծ մասը պատկանում են հայերի: Հրթիռներից մեկն ընկել է արհեստավորի խանութի վրա, բայց, բարեբախտաբար, չի պայթել, մյուսն ընկել է «Հարամ» ընկերության մերձակայքում: Հրթիռակոծվել են նաև Մոկամպո, Թըշրին թաղամասերը: Արձակված հրթիռներին զոհ է դարձել 8 մարդ, կա 36 վիրավոր:


Պայթյունները նյութական մեծ վնաս են պատճառել շրջանի մեքենաներին, բնակարաններին ու խանութներին։

Նույն շարքից