Միջազգային 

Մինսկյան համաձայնագրերը տապալման վտանգի տակ են. Իվան Կուխտա

ԴԺՀ և ԼԺՀ գրոհայինները չեն կատարում փետրվարի 12-ին Մինսկում նորմանդական քառյակի ղեկավարների նիստի արդյունքում ստորագրած համաձայնագրով ստանձնած պարտավորությունները։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտան։


Նա համարում է, որ  համաձայնագրի պայմանների կատարումը հրադադարի հաստատման և լարվածության թուլացման միակ ճանապարհն է։ «Մինսկի համաձայնագրերը վտանգի տակ են, եթե գրոհայինները, չդադարեցնեն կրակահերթը»,- հայտարարել է դեսպանը։


Նա Ռուսաստանին մեղադրել է ԴԺՀ և ԼԺՀ գրոհայիններին ակտիվ օժանդակություն ցուցաբերելու համար։ Ըստ նրա՝ Ուկրաինան Արևմուտքին խնդրում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառել։

Նույն շարքից