Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ազգային արժույթի փոխարժեքի անկումը պայմանավորված է իր իշխանության տարիներին սկսված նախագծերի կասեցմամբ: Այս մասին հաղորդում է Грузия Online-ը:
«Ցավոք, ես կանխատեսում եմ, որ հետագա ամիսներին ավելի կնվազի լարիի փոխարժեքը, և դա ոչ թե այն բանի համար, որ ես եմ այդպես ցանկանում, այլ, որ դա այն ամենի օբյեկտիվ հետևանքն է, ինչի մասին մենք զգուշացրել ենք ժողովրդին: Դա նրա հետևանքն էր, որ ի հեճուկս ինձ՝ կասեցվեցին մեր խոշոր նախագծերը: Դժվար հասկանալ ընկնել, որ դրանց դադարեցումը կառաջացներ կեսնամակարդակի անկում, աշխատատեղերի կորուստ»,- ասել է Սաակաշվիլին:
Նա օրինակ է բերել Վրաստանի զբոսաշրջության ոլորտում 2-3 տարում արձանագրված 7 % անկումը:
«Որովհետև չեն տվել վիզաներ, չի եղել անհրաժեշտ օգնություն: Նրանք կարծում էին, թե հյուրանոցներ կառուցելը Սաակաշվիլու քմահաճույքն էր, մինչդեռ դա մարդկանց աշխատանքի տեղավորելու միջոց էր: Ի՞նչ է, ես վերցրե՞լ ու ինձ հետ տարե՞լ եմ այդ հյուրանոցները: Մատնանշեք ինձ Վրասանի գեթ մեկ ոլորտ, ուր բարելավում է գրանցվել 2012 թվականի ընտրություններից հետո: 2012 թվականի ընտրական կամպանիայի ժամանակ ես մարդկանց ասացի՝ ձեզ տվեք մեկ հարց. «Մի՞թե մենք այսօր ավելի լավ չենք ապրում, քան՝ 2003 թվականին»: Ինձ ասացին «այո»: Այժմ ցանկանում եմ հարցնել իմ թանկագին հայրենակիցներին, իմ սիրելիներին, այսօ՞ր եք դուք ձեզ զգում ավելի լավ, թե՞ 2012 թվականի հոկտեմբերի 1-ից առաջ»,- հարցազրույցին ասել է Վրաստանի նախկին նախագահը: