Միջազգային 

ԵՄ-ն նախատեսում է առաջիկա ժամերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշում կայացնել

«Եվրամիությունը նախատեսում է առաջիկա ժամերին Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին որոշում կայացնել»,- այս մասին  հայտնում է  «ՌԻԱ Նովոստին»,  վկայակոչելով ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկ Մոգերինիին:

Վերջինս նշել է, որ իրենց մեր քաղաքականությունը պատժամիջոցների մասով միշտ նույնն է՝ հիմնված մեր միասնության եւ խորը գիտակցության վրա, որ դրանք կապված են տեղում ստեղված իրավիճակի հետ:

«Եթե իրավիճակը համապատասխանի այն պարտավորություններին, որոնք կողմերն ստանձնել են նախորդ շաբաթ Մինսկում, ապա պատժամիջոցներն անհրաժեշտ չեն լինի: Բայց պետք է նայել, թե ինչ տեղի կունենա առաջիկա ժամերին»,-ասել է Մոգերինին:

Ավելի վաղ Գերմանիան հայտարարել էր, որ ԵՄ-ն մտադիր է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ:

Նույն շարքից