Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական ուժայինները Դեբալցեւոյում կորցրել են 14 բնակավայր:
Այդ մասին հայտնել են ԼԺՀ ուԴԺՀ հրամանատարական շտաբը:
Տվյալների համաձայն, առաջիկա օրերի նախատեսվում է ինժիներական զորքերի կողմից, վերոհիշյալ բնակավայրերի բնակչության անվտանգության նկատառումներից ելնելով, անցկացնել զննություններ ու ականազերծումներ:
Ավելի վաղ, ԴԺՀ զինված ուժերի հրամանատարի տեղակալ Էդուարդ Բասուրինը հայտնել էր, որ ուկրաինացիները կորցրել էին մոտ 100 զինծառայող:
Ներկայումս մարտերը Դեբալցեւոյում շարունակվում են: Ուկրաինական զինուժի շրջապատումը ճեղքելու բոլոր փորձերը ձախողվել են, իսկ աշխարհազորայինները գրավել են քաղաքի մեծ մասը: