Միջազգային 

Ջո Բայդեն. Դեբալցեւոյի մարտերի պատասխանատվությունը կրում է Ռուսաստանը

 

ԻՆչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, Դեբալցեւոյում շարունակվող ռազմական գործողությունների պատասխանատվությունն ընկնում է Ռուսաստանի վրա:

Այդ մասին հայտարարել են ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն ու ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Պաուերը:

 

Մասնավորապես Ջո Բայդենը նշել է, որ Ռուսաստանը շարունակում է խախտել մինսկյան համաձայնագրություններն ու փետրվարի 12-ին ձեռք բերված պայմանագրի դրույթները, ուստի նման քաղաքականության շարունակության դեպքում ԱՄՆ-ը հակազդող քայլեր կձեռնարկի:

 

Միաժամանակ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Սամանտա Պաուերը հայտնել է, որ Ռուսաստանը կնքելով համաձայնագրեր՝ միաժամանակ դրանք խախտում է:

Վերջում նրանք հայտնել են, որ Միացյալ նահանգները դատապարտում են Դեբալցեւոյում հրադադարի խախտման դեպքերը:

 

 

 

Նույն շարքից