Միջազգային 

Պուտին. Արեւմուտքը զենք է առաքում Ուկրաինա

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Արեւմուտքից Ուկրաինային զենքի մատակարարումներն շարունակվում են:

Այդ մասին Բուդապեշտում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ համատեղ մամուլի ասուլիսին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

 

«Մեր տվյալներով Արեւմուտքն արդեն Ուկրաինա է առաքում զենք ու զինամթերք, ու դա միանգամայն բնական գործընթաց է, սակայն, դա ոչինչ չի փոխելու ռազմական գործողությունների պրոցեսում: Կավելանա անմեղ զոհերի քանակը, ինչ վերաբերվում է ռազմական գործողություններին, ապա ռազմաճակատում ոչինչ չի փոխվի», -ասել է Պուտինը:

 

Նրա խոսքերով, ռուսաստանյան կողմը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին է ներկայացրել մինսկյան համաձայնագիրը միջազգային իրավական փաստաթուղթ ճանաչելու օրինագիծն, ինչի ընդունման դեպքում ռեալ հնարավորություններ կստեղծվեն խնդրի խաղաղ կարգավորման առումով:

 

Վերջում նա շեշտել է, որ անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել Դեբալցեւոյի շրջապատման մեջ հայտնված ուկրաինական զինծառայողների կյանքը փրկելու համար:

Նույն շարքից