Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Հունգարիան Ռուսաստանի կարքն ունի, քանի որ Բուդապեշտը շահագրգռված է ռուսաստանյան էներգոռեսուրսների ներկրմամբ:
Այդ մասին Բուդապեշտում հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, նշելով, որ, անհրաժեշտ է անհապաղ կարգավորել Ռուսաստանի ու ԵՄ-ի հարաբերությունները՝ խոստանալով բոլոր ջանքերը ներդնել այդ գործում:
«Մեր կարծիքով, անհրաժեշտ է երկխոսություն սկսել նոր կետից, իսկ դրա համար կարող են հիմք հանդիսանալ մինսկյան համաձայնություններն ու Դոնբասում հրադադարի հաստատման պայմանագիրը»,- նշել է Օրբանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով ժամանել էր Հունգարիա, որտեղ Բուդապեշտում բանակցություններ էր վարել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, ինչը արեւմտյան լրատվամիջոցների գնահատմամբ խուճապ է առաջացրել եվրոպական ղեկավարների շրջանում: Նրանց կարծիքով երկողմանի հարաբերությունները արդեն շատ հեռու են գնում: