Միջազգային 

Դեբալցեւոյում մարտնչում են սեւամորթ վարձկաններ

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Դեբալցեւոյի փողոցներով շարժվում է սեւամորթ վարձկաններով տանկը, իսկ ուկրաինական զինծառայողները անօրիականություններով ու թալանով են զբաղվում:

 

Այդ մասին քաղաք ներխուժած աշխարհազորայիններին տեղեկացրել են քաղաքի բնակիչները, նշելով, որ սեւամորթ վարձկանները ալկոհոլի ազդեցության ներքո հրազեն են պարզում խաղաղ բնակչության ուղղությամբ ու ահաբեկում նրանց:

 

Նրանց խոսքերով ուկրաինական զորամիավորումներն, առանց հրավերի ներխուժում են բնակչության տները, նրանցից վերցնում ուտելիքի ողջ պաշարն ու թալանում նրանց:

 

Հիշեցնենք, որ փետրվարի 15-ին հրադադար հաստատումից հետո Դեբալցեւոյում շարունակվում են ռազմական գործողությունները շրջապատման մեջ գտնվող ուկրաիական ուժայինների ու աշխարհազորայինների միջեւ, որոնց հաջողվել է գրավել քաղաքի մեծ մասը: Ուկրաինական ուժայինների շրջապատման օղակը ճեղքելու բոլոր փորձերը ավարտվել են անհաջողությամբ:

 

 

Նույն շարքից