Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Կանադան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, նոր պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դաշնության նկատմամբ:
Այդ մասին հայտնում են երկրի վարչապետ Սթիվեն Հարփերի մամուլի ծառայությունից:
Նոր պատժացուցակում են հայտնվել Ռուսաստանի 37 ֆիզիկական անձինք ու 17 ընկերություններ:
Սահմանափակումների ցուցակում հայտնված ռուսաստանյան քաղաքացիների թվում են ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը, «Ռոստեք» ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը, բայքեր Ալեքսանդր Զալդոստանովը, պատգամավոր Վալերի Ռաշկինն ու երգիչ Իոսիֆ Կոբզոնը:
Սեւ ցուցակում են հայտնվել նաեւ Դոնեցկի ու Լուգանսկի հանրապետության 26 ներկայացուցիչներ, որոնց թվում՝ ԴԺՀ պաշտպանության փոխնախարար Էդուարդ Բասուրինը, մի շարք ուժայիններ ու կառավարության ներկայացուցիչներ: