Միջազգային 

Պատերազմն Ուկրաինայում ավարտված չէ. ԱՄՆ-ը կրկին պատրաստվում է մարտնչել

Ինչպես տեղեկացնում է cont.ws լրատվական կայքը, Գերմանիայի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարները պայմանավորվածություն են ձեռք բերել հակամարտության գոտում ապահովել ԵԱՀԿ դիտորդական խմբի մոնիտորինգը, մասնավորապես, այն իրականացնել Դեբալցեւոյի շրջանում:

 

«Հրադադարը դեռեւս խաղաղություն չէ, քանի որ իրական երկխոսության համար նախադրյալները բացակայում են: Բացի այդ, ԱՄՆ-ը ցանկանում շարունակել պատերազմը, ուստի ռազմական գործողությունները վաղ թե ուշ կշարունակվեն: Նման պայմաններում ԵԱՀԿ դիտորդների գնահատականները դառնում են անարժեք, Դեբալցեւոյում շրջապատման մեջ գտնվող ուկրաինական զորամիավորումները արդեն հանձնվում են, իս Կիեւը նոր համալրում չի ուղարկելու»,- հայտնել է Ռաստիսլավ Իշչենկոն:

 

Նրա խոսքերով, ներկայումս հարցը կայանում է նրանում, թե ինչ է սպասվում ուկրաինական իշխանություններին ու zորքերին, քանի որ ապագայում նրանք ընդհանրապես գոյություն չեն ունենալու, ուստի Ռուսաստանը, Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ բանակցություններում պետք է կորզի առավելագույնը:

Նույն շարքից