Միջազգային 

ԱՄՆ-ն իսլամի դեմ չի պատերազմում. Օբամա

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն կռվում է ոչ թե իսլամի, այլ նրանց դեմ, ովքեր այլասերում են այդ կրոնը:


Ինչպես  տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, այդ մասին Օբաման հայտարարել է Վաշինգտոնում ծայրահեղականության դեմ պայքարին նվիրված գագաթաժողովի ընթացքում:


 Նա ասել է, որ «Ալ- Քաիդայի» և «Իսլամական պետության» ղեկավարները ոչ թե կրոնական առաջնորդներ են, այլ՝ ահաբեկիչներ:


Օբաման նաև հերքել է ենթադրություններն այն մասին, թե իսլամն իբրև կրոն բռնության կոչ է անում:


 ԻՊ-ն Իրաքի ու Սիրիայի տարածքում լայնածավալ հարձակման էր անցել անցյալ տարի՝ դառնալով 2014-ին միջազգային հանրության հիմնական խնդիրներից մեկը: Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ մոտ 30 հազար զինյալ է կռվում ծայրահեղականների կողմից խալիֆայություն հռչակված շրջաններում:

 

Նույն շարքից