Հունաստանի խորհրդարանը փետրվարի 18-ին երկրի նախագահ է ընտրել ներքին գործերի նախկին նախարար, 65-ամյա Պրոկոպիս Պավլոպուլոսին:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, քվեարկության ժամանակ նրա թեկնածությանն աջակցել է ավելի քան 180 պատգամավոր, ինչը բավարար է ընտրությունների առաջին փուլում ընտրվելու համար:
Պավլոպուլոսը նախագահի աթոռը կզբաղեցնի մարտին, երբ կավարտվի 85-ամյա Կարոլոս Պապուլյասի կառավարման հնգամյա ժամկետը: