Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ ցանկանում է Ռուսաստանի հետ համատեղ խաղաղություն հաստատել Եվրոպայում, սակայն չի կարող Մոսկվային ներել՝ Ուկրաինայի հանդեպ նրա գործողությունների համար:
«Մենք չենք կարող հրաժարվել մեր սկզբունքներից: Օրինակ, Ղրիմի բռնակցումը միջազգային իրավունքի խախտում է»,- ասել է Մերկելը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Մերկելն ընդգծել է, որ Ուրկաինայի համար կարևոր են զարգացման սեփական ճանապարհն ու տարածքային ամբողջականության պահպանումը: