Միջազգային 

Ուկրաինա խաղաղապահներ մտցնելը հակասում է պայմանավորվածություններին. ռուս պաշտոնյա

 

 

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը քննադատել է Ուկրաինայի իշխանությունների որոշումը՝ երկրում խաղաղապահներ տեղակայելու խնդրանքով ՄԱԿ-ին և ԵՄ-ին դիմելու մասին:


Ինչպես  գրում է gazeta.ru-ն, Չուրկինը հայտարարել է, որ փետրվարի 12-ին ձեռք են բերվել Մինսկի պայմանավորվածությունները: Այդ պայմանավորվածությունների համաձայն՝ Դոնեցկի և Լուգանսկի Հանրապետություններում կստեղծվեն սեփական ուժերը: Տարանջատման տարածքի դիտարկումը կանցկացնի ԵԱՀԿ-ն: «Եթե անմիջապես առաջադրվում են որևէ այլ սխեմաներ, ապա հարց է առաջանում, թե արդյոք Մինսկի պայմանավորվածությունները պահվելո՞ւ են, թե՞ ոչ»,- ասել  է նա:


 Հիշեցնենք, որ օրերս Մինսկում «նորմանդական քառյակի»՝ Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդները պայմանավորվել են փետրվարի 15-ի ժամը 00։00-ից կրակը դադարեցնելու մասին: 

Նույն շարքից