Թաիլանդի գլխավոր դատախազությունը հանցավոր անփութութուն ցուցաբերելու համար պաշտոնապես մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին վարչապետ Յինգլակ Չինավատին։ Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայության պաշտոնական կայքը, գրում է ՏԱՍՍ-ը։
Նախկին վարչապետին կարող է սպառնալ մինչև 10 տարի ազատազրկում։
Յինգլակ Չինավատի դեմ դատական գործ հարուցելու համար առիթ էր հանդիսացել Ազգային հակակոռուպցիոն հանձնաժողովի տրամադրած նյութերը։ Նախորդ տարվա մայիսին հանձնաժողովը նախկին վարչապետին մեղավոր էր ճանաչել գյուղատնտեսներից գրավով բրձնի հետգնման պետական ծրագրի իրականացման ժամանակ անփութություն ցուցաբերելու համար։