Միջազգային 

Սաակաշվիլիի արտահանձնման վերաբերյալ Վրաստանը Ուկրաինային 2-րդ հարցումն է ուղարկել

Վրաստանի գլխավոր դատախազությունը Ուկրաինայի դատախազությանը նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու վերաբերյալ երկրորդ հարցումն է ուղարկել, քանի որ չի ստացել պաշտոնական պատասխան առաջին հարցման համար:Մեջբերելով գլխավոր դատախազի տեղակալ Իրաքլի Շոթաձեի հայտարարությունը, գրում է РИА Новости-ն։

 

Ավելի վաղ Վրաստանի գլխավոր դատախազությունը դիմել էր ուկրաինական կողմին՝ Սաակաշվիլիին և Վրաստանի արդարադատության նախկին նախարար Զուրաբ Ադեիշվիլիին ձերբակալելու և արտահանձնելու միջնորդությամբ։

 

«Մենք դիմել ենք Ուկրաինայի դատախազություն այդ երկու հետախուզվող մարդկանց արտահանձնման հարցով։ Ադեիշվիլիի վերաբերյալ մենք մերժում ենք ստացել և կրկին  հարցում ներկայացրել։ Ինչ վերաբերվում է Սաակաշվիլիին, ապա մենք պատասխան չենք ստացել, թեև բավականին ժամանակ է անցել, և մենք կրկին հարցում ենք ներկայացրել։ Սակայն, հավանաբար, Ուկրաինայի դատախազությունը չի համագործակցում Վրաստանի դատախազության հետ արտահանձնման հարցում»,- ասել է դատախազի տեղակալը:

Նույն շարքից