Միջազգային 

Ընտրության վրա կենտրոնանալու փոխարեն անկարգությունների վրա են կենտրոնանում. Ահմեթ Դավութօղլու

 Ինչպես տեղեկացնում է Sabah օրաթերթի կայքը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել, որ երկրում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ընդդիմությունը կարող է սադրանքներ կազմակերպել, Դավութօղլուն քննադատել է ընդդիմությանը՝ նշելով, որ նրանք ընտրության վրա կենտրոնանալու փոխարեն անկարգությունների վրա են կենտրոնանում:

 

Նա նշել է, թե այդ մասին հետախուզությունն արդեն տվյալներ ունի, սակայն անգամ առանց նման տվյալների էլ պարզ է և դրանք երևում են ընդդիմադիրների հայտարարություններից:

 

Համաձայն թուրքական օրենսդրության՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուները պետք է լքեն զբաղեցրած պաշտոնները: Թուրքիայում ընտրությունները նախատեսվում է անցկացնել հուլիսին:

Նույն շարքից