Միջազգային 

Իսլամիստները կարող են ահաբեկչություններ իրականացնել արևմտյան երկրների դեսպանատներում

Թուրքական հատուկ ծառայությունները հայտնել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից արևմտյան երկրների դիվանագիտական առաքելությունների դեմ նախապատրաստվող հարձակումների մասին, գրում է Интерфакс-ը՝ հղում անելով թուրքական Hurriyet թերթին։

 

Համաձայն թուրքական հատուկ ծառայությունների տվյալների՝ իսլամիստները կարող են ահաբեկչություններ իրականացնել ԻՊ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի անդամ երկրների՝ Անկարայում և Ստամբուլում գտնվող դիվանագիտական առաքելությունների դեմ։

 

Ազգային հետախուզական կազմակերպության տվյալներով՝ թուրքական տարածքի մոտակայքում է գտնվում մոտ 3.000 գրոհային, որոնց գտնվելու ստույգ վայրը չափազանց դժվար է որոշել։

 

«Հարձակումների համար պատասխանատու որոշ գրոհայիններ, ներառյալ՝ խմբավորման առաջնորդները, արդեն գտնվում են Թուրքիայում և ապրում են ահաբեկչական խմբերին պատկանող տներում»,- հայտնել է անանուն աղբյուրը։

Նույն շարքից