Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն բացառել է Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությանը Ռուսաստանի մասնակցությունը:
Նրա խոսքերով՝ Ուկրաինան չի համաձայնվի դրան, քանի որ Ռուսաստանն ագրեսոր երկիր է.
«Մենք չենք համաձայնվի խաղաղապահ առաքելության այդպիսի ձևաչափին, որը պետք է օրինականացնի ռուսական բազմահազարանոց զինվորական կոնտինգենտի գտնվելը: Մեզ համար արդեն իսկ բավարար են տեղի «խաղաղապահները»»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պորոշենկոն Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդին առաջարկել էր դիտարկել երկրում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության տեղակայման հարցը: