Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, «Դոնբաս» գումարտակի հրամանատար ու Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Սեմյոն Սեմյոնչենկոն հայտարարել է, որ ռազմական գործողությունների կոորդինացման ու ճշգրիտ տեղեկատվություն ապահովելու նպատակով ուկրաինական շուրջ 17 ազգայնական կամավորական գումարտակներ կազմավորել են միասնական այլընտրանքային հրամանատարական շտաբ:
Նրա խոսքերով, ուկրաինական զինված ուժերի հրամանատարությունը՝ Պյոտր Պորոշենկոյի նկատմամբ ազդեցություն ձեռք բերելու նպատակով, նրան տրամադրում է կեղծ տեղեկություններ Դոնբասում տիրող իրավիճակի մասին, նրան տեղյակ չի պահում զոհերի իրական թվերի ու կորցված բնակավայրերի մասին:
Նա ընդգծել է, որ այլընտրաքային շտաբի հիմնվում է ուկրաինական նախագահին օգնելու ու ռազմաճակատի իրական պատկերը նրան ներկայացնելու նպատակով: