Միջազգային 

Օրհան Փամուկը խուսափել է խոսել Հայոց ցեղասպանության մասին

Թուրք հայտնի գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը խուսափել է խոսել Հայոց ցեղասպանության թեմայից։




Ինչպես տեղեկացնում է թուրքական CNNturk-ը, գերմանական Die Zeit պարբերականը հարցազրույց է արել թուրք հայտնի գրող Օրհան Փամուկի հետ, ով տարիներ առաջ հայտարարել էր, թե Թուրքիայում դարասկզբին 1 մլն հայ եւ 30 հազար քուրդ է սպանվել, որից հետո արժանացել էր Նոբելյան մրցանակի ու կտրուկ դադարել խոսել այդ թեմայից։



Die Zeit-ի լրագրողի այն դիտարկմանն ու հարցադրմանը,  որ նա 10 տարի առաջ հայտարարել էր 1 մլն հայերի կոտորածի մասին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ կապված թուրք գրողն ինչ է ցանկանում ասել, գրողը խուսափել է խոսել:

 «Կցանկանամ, որ Թուրքիան եւ հատկապես ընդդիմությունը այդ թեման դիտարկեն խոսքի ազատության համատեքստում»,-ասել է Օ.Փամուկը:

Նույն շարքից