ՄԱԿ-ն Ուկրաինա խաղաղապահ զորքեր ուղարկելու մասին որոշում կարող է ընդունել մի քանի ամիս անց, սակայն գործընթացը կարելի է արագացնել:
Ինչպես գրում է Lenta.ru-ն, նման հայտարարություն է արել Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Վալերի Չալին:
Նա շեշտել է, որ նախ պետք է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի որոշումը, ինչից հետո փորձագետները կժամանեն Ուկրաինա` մանդատի նախապատրաստման համար և ապա կլինի ՄԱԿ ԱԽ-ի որոշումը:
Ըստ նրա՝ եթե բոլորը գիտակցեն իրավիճակի բարդությունը, ապա սկզբունքորեն հնարավոր կլինի արագացնել գործընթացը և դա անել 1-1.5 ամսում: