Միջազգային 

Նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը. ԵԱՀԿ

analitik.am

ԵԱՀԿ Մինսկի խումբը հայտարարություն է  տարածել՝  համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Պիեռ Անդրյոի  (Ֆրանսիա) և Ջեյմս Ուորլիքի  (ԱՄՆ) տարածաշրջան այցից հետո: Նրանց միացել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Համանախագահները հանդիպել են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներիարտաքին գործերինախարարների եւ պաշտպանությաննախարարների , ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի  իշխանությունների հետ:

Այցի հիմնական նպատակն էր կողմերին կոչ անել խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը հունվարյան խախտումներից հետո

Ըստ հայտարարության՝ քննարկումների ժամանակ կողմերը հաստատել են իրենց հավատարմությունը ԼեռնայինՂարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նախագահները նաեւ համաձայնել է հաշվի առնել եւքննարկել համանախագահների առաջարկներըորոնք կարող են ամրապնդել հրադադարի ռեժիմը:

Համանախագահները նաեւ քննարկել են նախագահների ու ԱԳ նախարարների հետ հակամարտությանկարգավորմանը միտված հետագա քայլերըինչպես նաեւ այս տարի նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքները:

Համանախագահները հանդիպել են նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի  (ԿԽՄԿ) տարածաշրջանաին ներկայացուցիչներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետեւանքով անհայտ կորած անձանց հարցերը: Նրանք կարեւորել են 2014 հոկտեմբերին Փարիզում կայացած նախագահական գագաթաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունը, որով նախատեսվում է  տեղեկատվություն փոխանակել անհայտ կորածներիմասին ԿԽՄԿ –ի հովանու ներքո:

Նույն շարքից