Միջազգային 

Իրանի խորհրդարանական ընտրությունների օրը հայտնի է

analitik.am

 Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, Իրանում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2016-ի փետրվարի 26-ին:

Ընտրությունների ամսաթվի մասին որոշումը երկրի խորհրդարանում ընդունվել է Դիտորդական խորհրդի նիստի ժամանակ, որը համաձայնել է Իրանի ՆԳՆ համապատասխան առաջարկին:

Նախորդ խորհրդարանական ընտրություններն Իրանում կայացել են երկու փուլով՝ 2012-ի մարտի 2-ին եւ 4-ին: Ընտրվել են 290 պատգամավորներ, որոնց լիազորությունների ժամկետը 4 տարի է:

Նույն օրը՝ փետրվարի 26-ին, տեղի կունենան Իրանում կառավարման հիմնական մարմնի՝ փորձագետների խորհրդի ընտրությունները: Այն բաղկացած է շարիաթի 86 գիտակներից, աստվածաբաններից: Նրանք ընտրվում են 8 տարով՝ քաղաքացիների անմիջական քվեարկությամբ: Փորձագետների խորհուրդն իր կազմից ընտրում է երկրի ղեկավարին՝ Իրանի հոգեւոր առաջնորդին՝ ցմահ:

Առաջին անգամ Մեջլիսի եւ Փորձագետների խրհրդի ընտրությունները կանցկացվեն միաժամանակ: Դիտորդական խորհուրդը բաղկացած է մահմեդական իրավաբաններից (բարձրագույն շիա հոգեւորականության ներկայացուցիչներ), որոնց նշանակում է Իրանի հոգեւոր առաջնորդը եւ Մեջլիսի 6 պատգամավորներից, որոնց ընտրում է խորհրդարանը:

Նույն շարքից