Միջազգային 

Եվրամիությունը մերժել է Դոնբասում ՄԱԿ-ի խաղաղապահների տեղակայման Պորոշենկոյի առաջարկը

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Եվրոպայի քաղաքական համագործակցության  հարցերով հանձնակատար Յոհանսեն Հանը բացառել է ՄԱԿ-ի խաղաղապահ ուժեր տեղակայումն Ուկրաինայի արեւելյան շրջաններում:

Այդ մասին նա հայտնել է Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսին, նշելով, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկը ներկայումս այժմեական չէ, քանի որ Եվրամիությունը նպատակ ունի վերջնական հանգուցալուծման հանգել մինսկյան համաձայնությունների կիրառմամբ, ուստի  առաջնահերթ խնդիրը Դոնբասում հրադադարի պահպանում է:

 

Հիշեցնենք, որ նախօրեին Պորոշենկոն հատուկ նախագծով դիմել էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին՝ առաջարկելով խաղաղապահ ուժեր տեղակայել հակամարտության գոտում:

 

 

 

Նույն շարքից