Միջազգային 

Ջենիֆեր Փսակի. Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ հակամարտություն գոյություն չունի

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Ուկրաինայի իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի միջեւ առճակատում գոյություն չունի:

 

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ դեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին, նշելով, որ ՆԱՏՕ-ի ու Ռուսաստանի միջեւ գոյություն ոււնեցող խնդիրները ընդամենը Մոսկվայի մեկնաբանության արդյունքն են, այնինչ իրականում Ռուսաստանը խնդիրներ ունի իր կողմից հովանավորվող Դոնբասի աշխարհազորայինների հետ:

 

Նրա խոսքերով, Ռուսաստանն ու ՆԱՏՕ-ն ունեն հարաբերությունների երկարատեւ պատմություն, սակայն, Մոսկվայի կողմից արեւելյան Ուկրաինա ներխուժման պայմաններում որոշակի դժվարություններ է առաջացնում ալյանսի անդամ երկրների հետ նրա փոխհարաբերություններում:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Դոնբասում ռուսական ռազմական ուժի բացկայության մասին:

 

Նույն շարքից