Միջազգային 

Չինաստանն ու Ճապոնիան անվտանգության հարցերով բանակցություններ կվարեն

analitik.am

Ինչպես տեղեկացնում է «Կիոդո» գործակալությունը, Չինաստանն ու Ճապոնիան վերջին չորս տարիների ընթացքում առաջին անգամ անվտանգության հարցերով բանակցություններ կվարեն, որում ներգրավված են լինելու երկու երկրների դիվանագիտական ու պաշտպանական կառույցների ներկայացուցիչները:

 

Հանդիպման ընթացքում, որը տեղի կունենա ապրիլին, կքննարկվեն խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի խաղաղությանն ու անվտանգությանն վերաբերվող հարցեր, ինչպես նաեւ Արեւելա-չինական ծովում գտնվող Սենկակու վիճելի կղզու պատկանելիության խնդիրները:

 

Տվյալների համաձայն, Ճապոնիայի պատվիրակությունը գլխավորելու է երկրի արտգործնախարար Սինցուկե Սուհիյաման:

Հիշեցնենք, որ անվտանգության հարցերով բանակցություններն երկու երկրների միջեւ կայացել էին 2011թ.-ի հունվարին Պեկինում:

 

Նույն շարքից