Միջազգային 

Ֆրանսիան ու Գերմանիան ցանկանում են Հունաստանին տեսնել Եվրամիության կազմում

analitik.am

 

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Փարիզում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Հունաստանը մնալու է եվրամիության կազմում:

 

Միաժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան մշտապես կողմ է եղել Հունաստանին ֆինանսական օգնություն տրամադրելու ու Եվրազոնայում նրա անդամակցության հարցում:

 

Նախօրեին Հունաստանի կառավարությունը Եվրամիությանը հատուկ ուղերձ էր հղել վարկային պայմանագիրները երկարաձգելու կամ նոր փոխշահավետ պայմանագրեր կնքելու առաջարկով:

Սպասվում է, որ Եվրազոնայի անդամ երկրների ու հունաստանի ֆինանսների նախարարության միջեւ վերջնական համաձայնություն կկայացվի:

 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մալթայի ֆինանսների նախարար Էդվարդ Շիկլունան հայտարարել էր, որ Հունաստանի ու Եվրամիության անդամ երկրների միջեւ համաձայնության չգալու պարագայում Գերմանիան կողմ է Եվրազոնայի կազմից Հունաստանի դուրս գալու տարբերակին:

 

Նույն շարքից