Միջազգային 

Մադուրո. Վենեսուելան բախվել է միջազգային դավադրության

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է Ռիա Նովոստի գործակալությունը, Իսպանիան, Կոլումբիան ու Միացյալ նահանգները Վենեսուելայի դեմ միջազգային դավադրության կազմակերպիչներն են:

Այդ մասին հայտնել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, նշելով, որ Մադրիդի, Բոգոտայի ու Մայամիի աջ ուժերը դավադրություն են նախապատրաստում Վենեսուելայի դեմ:

 

Նրա խոսքերով հենց այդ ուժերն են հրապարակում Վենեսուելայի իշխանություններին սեւացնող ու վարքաբեկող նյութեր:

«Յուրաքանչյուր օր Մադրիդի լրատվամիջոցները հրապարակում են Վենեսուելային վարքաբեկող ստահոդ լուրեր, որոնցում երկիրը ներկայացվում է սեւ գույնով, միջոցառումներ են իրականացվում մեր երկրի ու հեղափախության դեմ, շարունակում Չավեսի դեմ ուղղված իրենց քայքայիչ գործունեությունը»,-նշել է Մադուրոն:

 

Նախագահի խոսքերով, նրանց գործունեությունը պայմանավորված է Վենեսուելայի լիբերալ ընդդիմության աշխուժացմամբ, որոնք հովանավորվում են արեւմուտքի կողմից:

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջենիֆեր Փսակին ավելի վաղ հայտարարել էր, որ Մարունդոյի ԱՄՆ կողմից նախապատրաստվող դավադրության պնդումները ծիծաղ են առաջացնում ու չեն համապատասխանում իրականությանը:

 

 

Նույն շարքից