Միջազգային 

Օբամա. Մենք մարտնչում ենք մահմեդականությունն այլասերողների դեմ

analitik.am

 

Ինչպես տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը, Սպիտակ տանը ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համաժողովի շրջանակներում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդես գալով երկրի իրավապահների ու մահմեդական առաջնորդների շրջանում ընդգծել է, որ Միացյալ նահանգները պայքարում են մահմեդականությունը աղճատող ու նենգափոխող անջատողականների դեմ:

 

Նա ԻՊ ու Ալ-Քաիդայի գրոհայիններին անվանել է ահաբեկիչներ ու կոչ արել թույլ չտալ նրանց շարքերում երիտասարդների անդամագրմանը:

 

Նրա խոսքերով, երիտասարդները անդամագրվում են ԻՊ ահաբեկիչներին՝ գտնելով, որ Արեւմուտքը պատերազմ է վարում մահմեդականության դեմ:

Միաժամանակ նա ընդգծել է, որ նրանք նման համոզման են եկել, այն պարզ ճշմարտության պարագայում, երբ միջազգային կոալիցիայի օդուժն շուրջ 15 տարի ռմբակոծում է մահմեդական երկրներում պատսպարված ահաբեկիչներին, այնինչ անհրաժեշտ է պայքարել նրանց գաղափարախոսությունն արմատախիլ անելու համար:

Նույն շարքից